8 նոյեմբերի 2012 - 15:21 AMT
Կայացավ 2012-2013 թվականների Հայաստանի Գավաթի խաղարկության վիճակահանությունը

Նոյեմբերի 8-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի շտաբ-բնակարանում տեղի ունեցավ 2012-2013 թվականների Գավաթի խաղարկության վիճակահանությունը:

1/4 եզրափակչում կայանալու են հետևյալ հանդիպումները` «Ուլիս»- «Միկա», «Փյունիկ»- «Իմպուլս», «Շիրակ»-«Արարատ», իսկ «Գանձասարը» կխաղա «Բանանց»- «Ալաշկերտ» զույգի հաղթողի հետ: Այդ խաղում Կապանի թիմը հանդես կգա մրցակցի հարկի տակ:

Բարձրագույն խմբի 8 թիմեր և Առաջին խմբից «Ալաշկերտը» պայքարը սկսելու են 1/8 եզրափակչից: Խաղերն անցկացվելու են 2012 թվականի նոյեմբերի 14-ին և 28-ին, իսկ 1/4, 1/2 եզրափակիչները և եզրափակիչ հանդիպումը` 2013 թվականի մարտ-մայիս ամիսներին: Եզրափակիչը նշանակված է մայիսի 8-ին: