3 մայիսի 2005 - 10:57 AMT
ԵՐԵՎԱՆՆ ՈՒ ԲԱՔՈՒՆ ՎՐԴՈՎՎԱԾ ԵՆ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԶԼՄ-ՆԵՐԻ ԱՆՀԵԹԵԹ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԻՑ
Հայաստանի ԱԳՆ-ն հրաժարվել է մեկնաբանել ղարաբաղյան հակամարտության փուլային կարգավորման մասին համաձայնագրի ստորագրման վերաբերյալ անհեթեթ տեղեկատվությունը: Նման պատասխան է տրվել PanARMENIAN.Net գործակալության թղթակցին, որը խնդրել էր մեկնաբանել ԵԱՀԿ-ում Թուրքիայի նախկին դեսպան Յալիմ Էռալի կողմից CNN-Turk հեռուստաալիքով նախօրեին արված ցնցող հայտարարությունը, թե մայիսի 10-ին Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ կստորագրվի համաձայնագիր` հակամարտության փուլային կարգավորման վերաբերյալ: Ընդսմին, Ադրբեջանի արտգործնախարարությունը եւս տեղեկատվություն չունի Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ ղարաբաղյան հակամարտության փուլային կարգավորման մասին համաձայնագրի ստորագրման վերաբերյալ, իսկ որոշ փորձագետներ գտնում են, որ այդ տեղեկությունը կարող է սուտ լուր լինել: