8 նոյեմբերի 2012 - 15:54 AMT
Մեկնարկել է մինչև 15 տարեկան հանդբոլիստների Հայաստանի առաջնության եզրափակիչ մրցաշարը

Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզասրահում մեկնարկել է մինչև 15 տարեկան հանդբոլիստների Հայաստանի առաջնության եզրափակիչ մրցաշարը, որին մասնակցում է 6 թիմ:

Լարված մրցավեճում անցավ Ալավերդիի - ԼՂՀ հանդիպումը: Խաղն ավարտվել է 35:31 հաշվով: Ալավերդիի թիմը, որը նախորդ առաջնության չեմպիոնն է, համարվում է հաղթողի հիմնական հավակնորդներից մեկը, և այն լուրջ հայտ է ներկայացրել առաջին տեղը գրավելու համար:

Մյուս հանդիպումներում գրանցվել են հետևյալ արդյունքները` Վանաձոր - ՀՄԴ` 27:17, Աջափնյակ - Գավառ` 28:22: Հայաստանի չեմպիոնը հայտնի կդառնա նոյեմբերի 11-ին: