8 նոյեմբերի 2012 - 17:08 AMT
Առնվազն 18 մարդ է զոհվել Աֆղանստանում երեք պայթյունների հետևանքով

Առնվազն 18 մարդ է զոհվել Աֆղանստանում երեք պայթյունների հետևանքով, հայտնում է BBC Ռուսական ծառայությունը:

Զոհվածների մեծ մասը Գելմենդ գավառից են, որտեղ ավտոբուս է պայթել: Կանդագարում մահապարտ ահաբեկչի պայթյունից երեք ոստիկան է զոհվել: