
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ոչ մի հանգամանքներում մտադիր չէ լքել երկիրը: Այդ մասին նա հայտարարել է Russia Today հեռուստաալիքին տված հարցազրույցում: «Ես Արևմուտքի խամաճիկը չեմ, որպեսզի մեկնեմ Արևմուտք կամ էլի ինչ-որ տեղ: Ես սիրիացի եմ, ծնվել եմ Սիրիայում և պետք է ապրեմ ու մեռնեմ Սիրիայում»,-ասել է Ասադը, հայտնում է ՌԲԿ-ն:
Նա նաև մեկնաբանել է հնարավոր օտարերկրյա ներխուժումը Սիրիա՝ նշելով, որ դա թանկ կնստի ողջ աշխարհի վրա:
«Նման ներխուժման գինը շատ բարձր կլինի ողջ աշխարհի համար: Սիրիան աշխարհիկ կառավարման վերջին հանգրվանն է մեր տարածաշրջանում: Եթե Սիրիայում խնդիրներ սկսվեն, շղթայական ռեակցիա կսկսվի, որը կանդրադառնա բոլոր երկրների վրա Ատլանտյան օվկիանոսից մինչև Խաղաղ օվկիանոս, և ընդհանրապես ողջ աշխարհի վրա: Ուստի, չեմ կարծում, թե Արևմուտքը կգնա այդ ճանապարհով: Սակայն, եթե դա այնուամենայնիվ տեղի ունենա, ոչ ոք չի կարող կանխատեսել, թե ինչ կլինի հետո»,-ասել է Ասադը: