8 նոյեմբերի 2012 - 16:47 AMT
Թուրքիայի սահմանամերձ շրջանում լարվածության պատճառով չեղյալ են հայտարարվել դասերը դպրոցներում

Թուրքիայի Սիրիայի հետ սահմանամերձ շրջանում լարվածության պատճառով չեղյալ են հայտարարվել դասերը դպրոցներում: Ինչպես հայտնում է «Դողան» գործակալությունը, թուրքական Ջեյդանպինար շրջանի Հասեկի քաղաքում կատաղի դիմակայություն է սկսվել բանակի ու ընդդիմադիրների միջև: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ դպրոցներում արձակուրդ է հայտարարվել: