8 նոյեմբերի 2012 - 17:03 AMT
Հենրիխ Մխիթարյանը գլխավորում է ամենահայտնի եվրոպացի ֆուտբոլիստների ցուցակը IFFHS վարկածով

Ֆուտբոլային պատմության ու վիճակագրության միջազգային ֆեդերացիան ( IFFHS) ներկայացրել է աշխարհի ամենահայտնի ֆուտբոլիստների ցանկը: Հոկտեմբերի 15-ից նոյեմբերի 30-ը ֆեդերացիան քվեարկություն է անցկացնում, որոշելու համար այս տարվա ամենահայտնի ֆուտբոլիստին:

Եվրոպացի ֆուտբոլիստների ցուցակը IFFHS վարկածով գլխավորում է Հայաստանի ֆուտբոլի հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Հենրիխ Մխիթարյանն իր ակտիվում ունի 50 310 միավոր: Այդ ցուցակում Մխիթարյանն առաջ է անցել Իկեր Կասիլյասից, Խավիից, Անդրես Ինյեստայից, Անդրեա Պիրլոյից և մյուսներից: