ԿԽՄԿ ղեկավար. Երկրները սկսել են ավելի հաճախ մարդասիրական տերմիններով քողարկել իրենց ռազմական խնդիրները

ԿԽՄԿ ղեկավար. Երկրները սկսել են ավելի հաճախ մարդասիրական տերմիններով քողարկել իրենց ռազմական խնդիրները

PanARMENIAN.Net - Պետությունների առաջնորդները սկսել են ավելի հաճախ մարդասիրական տերմիններով քողարկել իրենց ռազմական և քաղաքական խնդիրները: Այդ մասին մամլո ասուլիսում հաղորդել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Պետեր Մաուրերը:

Մաուրերը կարծում է, որ «մարդասիրական միջանցքներ» կամ «մարդասիրական թռիչքազերծ գոտի» տերմինների օգտագործումն իրականում նշանակում է ընդամենը «տարածքը բռնազավթելու կամ այն ռազմական ուժի օգնությամբ վերահսկելու» այս կամ այն պետությունների ցանկություն:

Նրա խոսքով, ԿԽՄԿ-ը չափազանց հոռետեսորեն է վերաբերվում տարածության ռազմական պաշտպանության գաղափարին, ինչպես էլ որ այն կոչվի՝ «անվտանգ երկինք», «թռիչքազերծ գոտի», թե «միջանցք»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---