Ծանրորդ Սամվել Գրիգորյանը դարձել է ԱԱ փոխչեմպիոն ուսանողների շրջանում

Ծանրորդ Սամվել Գրիգորյանը դարձել է ԱԱ փոխչեմպիոն ուսանողների շրջանում

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 8-ին Իսրայելի Էյլաթ քաղաքում անցնող ուսանողների ծանրամարտի աշխարհի առաջնության շրջանակներում հանդես են եկել մինչև 77 կգ քաշային կարգի մարզիկները:

Հայաստանի ներկայացուցիչ Սամվել Գրիգորյանը հաջող է հանդես եկել՝ զբաղեցնելով երկրորդ տեղը: «Պոկում» վարժությունում Գրրգորյանը բարձրացրել է 149 կգ, իսկ «հրում» վարժությունում՝ 184 կգ: Երկամարտի արդյունքում հայ ծանրորդը 333 կգ նվաճել է արծաթե մեդալը:

Մինչ այդ, բրոնզե մեդալներ են նվաճել Սմբատ Մարգարյանն (56կգ ք/կ) ու Վանիկ Ավետիսյանը (69կգ ք/կ): Այսօր հանդես կգան նաև Վահրամ Գևորգյանն ու Աղասի Աղասյանը 85 կգ քաշային կարգում:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---