8 նոյեմբերի 2012 - 18:26 AMT
«ՅուՏէյր» ավիաընկերությունը գործարկում է Սոչի-Երևան չվերթը

«ՅուՏէյր» ավիաընկերություն» ԲԲԸ-ն (UTair Aviation) չվերթների ցանցի ընդլայնման շրջանանկներում 2012-ի դեկտեմբերի 25-ից կգործարկի Սոչի-Երևան նոր միջազգային չվերթը:

Չվերթը կիրականացվի երեքշաբթի, հինգշաբթի և շաբաթ օրերին Սոչիից ժամը 00:20-ին, Երևանից՝ ժամը 02:40-ին (յուրաքանչյուր օդանավակայանի համար նշված է տեղի ժամանակը) Boeing 737-500 ինքնաթիռով: Թռիչքի տևողությունը կկազմի 1 ժամ 20 րոպե:

«ՅուՏէյր» ավիաընկերությունը չվերթներ է կատարում նաև Երևանից Միներալնիե Վոդի, Դոնի Ռոստով և Սուրգուտ, Սոչիից՝ Մոսկվայի Վնուկովո օդանավակայան: