8 նոյեմբերի 2012 - 18:31 AMT
Նյու Յորքի բնակիչները կրկին մնացել են առանց էլեկտրականության

Նյու Յորք, Նյու Ջերսի և Կոնեկտիկուտ նահանգների տասնյակ հազար բնակիչներ, որոնք տուժել են «Սենդի» փոթորկից, նոյեմբերի 7-ին մնացել են առանց լույսի ձնաբքի պատճառով:

Ուժեղ քամով ուղեկցվող ձնաբքի նախաշեմին Նյու Յորքի իշխանությունները կարգադրել են տարհանել առափնյա շրջանների բնակիչներին:

«Սենդի» փոթորկի պատճառով Նյու Յորքում տեղի է ունեցել հեղեղում՝ քաղաքի մի շարք շրջաններ հոսանքազրկված են, հասարակական տրանսպորտի աշխատանքը դադարեցված է: