
Ռուսներն անթույլատրելի են համարում հանրակրթական դպրոցում կրոնական պատկանելության ցուցադրումը: Այդ մասին վկայում են Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոնի տվյալները, հաղորդում է ՌԲԿ-ն:
Կենտրոնի տվյալներով, ռուսների 53 տոկոսը դեմ է, որպեսզի սովորողները կրեն կրոնական հագուստի պարագաներ: Այդպես են կարծում աթեիստները (57 տոկոս), մոսկվացիները և պետերբուրգցիները՝ (76 տոկոս), նախակենսաթոշակային տարիքի հարցվածները՝ (59 տոկոս): Դրա մեջ դատապարտելի ոչինչ չեն տեսնում երիտասարդները (43 տոկոս), մահմեդականները՝ (42 տոկոս):