
«Հարավային հոսանք» գազատարի շինարարության արժեքը գնահատվում է 16 մլրդ եվրո, «Գազպրոմի» նախագծերի կառավարման բաժն պետի տեղակալ Ալեքսեյ Սերեբրյակոովի խոսքերը հաղորդում է Bloomberg գործակալությունը:
Դա վերաբերվում է սկզբնական գնահատականներին, ստույգ արժեքը հայտնի կլնի 2013-ի կեսին մրցույթի ավարտից հետո: Ծովային հատվածի արժեքը գնահատվում է 10 մլրդ եվրո, Եվրոպայի տարածքով ցամաքային հատվածների՝ շուրջ 6 մլրդ եվրո:
Մեկ տարի առաջ, նախագիծը ներկայացնելով Եվրահանձնաժողովին, «Գազպրոմը» ծովային հատվածում ներդրումները գնահատել է 10 մլրդ եվրո, ցամաքային հատվածում՝ 5,5 մլրդ եվրո, հաղորդում է «Ինտերֆաքսը»: