
Մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է պայթուցիկ նյութերով լցված բեռնատարը Պակիստանի Կարաչի քաղաքում գտնվող ռազմական բազայի տարածքում: Մահացել են առնվազն երեք զինծառայողներ, շատերը վիրավորվել են: Ականատեսների խոսքով, պայթյունն այնքան ուժեղ է եղել, որ լսվել է մի քանի կիլոմետր հեռավորության վրա:
Պակիստանի իշխանությունները ենթադրում են, որ Կարաչիում թաքնվում են «Ալ Քայիդա» և «Թալիբան» ահաբեկչական կազմակերպությունների շատ անդամներ: