
ԱՄՆ-ում դատարանը մեկ տարվա ազատազրկման է դատապարտել «Մահմեդականների անմեղությունը» սկանդալային ֆիլմի պրոդյուսեր 55-ամյա Մարկ Բասելի Յուսեֆին: Այդ մասին հաղորդում է Associated Press-ը:
Դատավճռում նշվում է, որ տղամարդը խախտել է պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելու պայմանները բանկային խարդախությունների համար պատժից հետո:
Դատավարության ընթացքում Յուսեֆն ընդունել է իր մեղքը, այդ թվում՝ վարորդական իրավունքի վկայականը կեղծելու և կեղծանուններ օգտագործելու մեջ:
Հատկանշական է, որ մեղադրանքներից ոչ մեկը չի վերաբերվել սկանդալային ֆիլմին: