8 նոյեմբերի 2012 - 19:47 AMT
ԵԱՀԿ ԽՎ-ից դիտորդը կարծում է, որ ԱՄՆ նախագահի ընտրությունները չի կարելի անվանել թափանցիկ և արդար

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովից դիտորդ, Պետդումայի պատգամավոր Իլյա Կոստունովը կարծում է, որ ԱՄՆ նախագահի ընտրությունները չի կարելի անվանել թափանցիկ և արդար այն պատճառով, որ 53 մլն ամերիկացիներ զրկված են եղել ձայնի իրավունքից, իսկ միջազգային դիտորղներին թույլ են տալիս մուտք գործել միայն չորս նահանգներ:

ԱՄՆ նախագահի ընտրությունները կայացել են նոյեմբերի 6-ին: Բարաք Օբաման հավաքել է ձայների անհրաժեշտ քանակություն վերընտրվելու համար:

«Ընտրությունները չի կարելի արդար անվանել այն պատճառով, որ քվեարկել ցանկացող մարդկանց հսկայական բազմություն չի քվեարկում»,- ասել է Կոստունովը լրագրողներին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: