
Ռուսաստանն ամերիկյան կողմից պատասխան է սպասում նախագահներ Վլադիմիր Պուտինի և Բարաք Օբամայի միջև հեռախոսազրույց անցկացնելու ամսաթվի վերաբերյալ, լրագրողներին հաղորդել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:
Ավելի վաղ Պուտինը շնորհավորական հեռագիր է ուղարկել Օբամային՝ ԱՄՆ նախագահի ընտրություններում նրա հաղթանակի կապակցությամբ:
«Մենք առաջարկել ենք ամերիկյան կողմին հնարավոր հեռախոսազրույցի ժամանակային պարամետրեր, որի ընթացքում մեր նախագահը կցանկանար շնորհավորել Օբամային ընտրություններում հաղթանակի առթիվ»,- ասել է Ուշակովը և հավելել, որ հիմա ռուսական կողմը պատասխան է սպասում իր առաջարկին: