8 նոյեմբերի 2012 - 20:50 AMT
Վլադիմիր Պուտին. Ռուսաստանին և Իսրայելին հաջողվել է հաղթահարել անկումը փոխադարձ առևտրի մեջ

Ռուսաստանին և Իսրայելին հաջողվել է հաղթահարել անկումը փոխադարձ առևտրի մեջ, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսի հետ բանակցությունների արդյունքում կայացած մամլո ասուլիսում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Պուտինի կարծիքով, Ռուսաստանը և Իսրայելը լավ հեռանկարներ ունեն համագործակցության մի շարք ոլորտներում՝ էներգետիկա, գյուղատնտեսություն, բարձր տեխնոլոգիաներ, այդ թվում՝ նանոտեխնոլոգիաներ և տիեզերք:

ՌԴ նախագահը հավելել է, որ ամրապնդվում է համագործակցությունը տրանսպորտային ենթակառուցվածքի զարգացման մեջ: Ռուս մասնագետների մասնակցությամբ կատարվում է թունելների անցկացում Թել Ավիվ-Երուսաղեմ երկաթուղու համար, նշել է Պուտինը: