8 նոյեմբերի 2012 - 20:53 AMT
Ինտերպոլի նոր նախագահ է ընտրվել ֆրանսուհի Միրեյ Բալեստրազին

Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպության (Ինտերպոլ) նոր նախագահ է ընտրվել ֆրանսուհի Միրեյ Բալեստրազին:

«Միրեյ Բալեստրազին առաջին կինն է, ով ընտրվել է որպես Ինտերպոլի նախագահ»,- ասվում է Twitter միկրոբլոգում կազմակերպության պաշտոնական էջում:

Մինչև այդ 58-ամյա Բալեստրազին զբաղեցրել է Եվրոպայի հարցով Ինտերպոլի գործադիր հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնը, հաղորդում է Ինտերֆաքսը: