8 նոյեմբերի 2012 - 20:51 AMT
Կատալոնիայի կառավարության ղեկավարը Բրյուսելում ներկայացրել է Իսպանիայից Կատալոնիայի բաժանվելու պլան

Կատալոնիայի կառավարության ղեկավար Արթուր Մասը Բրյուսելում ներկայացրել է Իսպանիայից Կատալոնիայի առանձնանալու պլան, հաղորդում է MIGnews-ը:

«Հարցը նրանում է, թե կհամաձայնվի արդյոք Եվրամիությունն ընդառաջ գնալ այնպիսի երկրներին, ինչպիսին Կատալոնիան է, որոնք արդեն գտնվում են ԵՄ-ում»,- հայտարարել է Մասը:

Կատալոնիայում արտահերթ ընտրությունները կարող են նշանակվել նոյեմբերի 25-ին, քանի որ Մադրիդը հրաժարվել է ֆինանսական օգնություն ցույց տալ Բարսելոնային: