8 նոյեմբերի 2012 - 20:52 AMT
Դևիդ Քեմերոնը դեմ է ինտերնետում լուրերի տարածմանը, որոնցում արվամոլությունը կապվում է մանկապղծության հետ

Բրիտանացի վարչապետ Դևիդ Քեմերոնը մտավախություն ունի, որ արվամոլների դեմ կսկսվի «վհուկների որս»՝ կապված երեխաների նկատմամբ սեռական ոտնձգությունների մեջ մի շարք պահպանողական քաղաքական գործիչների հասցեին մեղադրանքների հետաքննության հետ:

Վարչապետի խոսքերը հնչել են հեռուստահաղորդումներից մեկի ժամանակ, որտեղ նրան ուղիղ եթերում հանձնել են քաղաքական գործիչների ցուցակը, որոնք կարող են մասնակից լինել սեռական բռնությանը, հաղորդում է BBC-ն:

Վարչապետի մամլո ծառայության հաղորդագրությունում նշվում է, որ Քեմերոնը դեմ է ինտերնետում բամբասանքների տարածմանը, որոնցում արվամոլությունը կապվում է մանկապղծության հետ: