Իրաքյան Քուրդիստանի նախագահը շահագրգռված է Հայաստանի հետ համագործակցությամբ

Իրաքյան Քուրդիստանի նախագահը շահագրգռված է Հայաստանի հետ համագործակցությամբ

PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ, Տնտեսական համագործակցության հարցերով հայ-իրաքյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Արմեն Գևորգյանի գլխավորած պատվիրակությունն Էրբիլում հանդիպել է Իրաքյան Քուրդիստանի նախագահ Մասուդ Բարզանիի հետ:

Քուրդիստանի նախագահը նշել է, որ նման փոխայցելությունները խթան են հանդիսանում բարեկամ ժողովուրդների միջև կապերի զարգացման համար: Նա ընդգծել է, որ Իրաքյան Քուրդիստանը շահագրգռված է Հայաստանի հետ լայն համագործակցության հաստատումով և խորացումով, ինչպես նաև կողջունի հայկական գործարար ներկայությունը Քուրդիստանում:

Գևորգյանը ընդգծել է հարաբերությունների զարգացման հայկական կողմի պատրաստակամությունը: Նա վստահություն է հայտնել, որ հայ- իրաքյան հարաբերություններում Քուրդիստանի հետ փոխգործակցությունը կարող է կարևոր դերակատարում ունենալ:

Փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել Բարզանիին` հայ համայնքի նկատմամբ բարեկամական վերաբերմունքի համար:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---