4 մայիսի 2005 - 08:30 AMT
ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆ Է ԺԱՄԱՆՈՒՄ ԵՄ ՀԱՏՈՒԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ
Այսօր Հայաստան է ժամանում Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ, դեսպան Հեյկի Տալվիտիեն: Այցի ընթացքում նախատեսվում են Հ.Տալվիտիեի հանդիպումները ՀՀ նախագահի, Հայաստանի խորհրդարանի խոսնակի, ՀՀ ԱԳ նախարարի, ինչպես նաեւ Հայաստանում ԱՄՆ եւ Մեծ Բրիտանիայի դեսպանների, Ռուսաստանի ժամանակավոր հավատարմատարի եւ որոշ հասարակական կազմակերպությունների ղեկավարների հետ: Մայիսի 6-ին ԵՄ հատուկ ներկայացուցիչը կմեկնի Հայաստանից: