9 նոյեմբերի 2012 - 11:53 AMT
Մոսկվայում շարունակվում են «Հայաստանի գաղտնիքները» շարքի երեկոները

2012թ. նոյմեբերի 30-ին Մոսկվայում տեղի կունենա «Ռուսաստան-Հայաստան. Երաժշտական մշակույթների երկխոսություն» համերգը:

Համերգն անցնում է Միքայել Հայրապետյանի «Հայաստանի գաղտնիքները» նախագծի, ինչպես նաև Ռուսաստանի երկու առաջատար բուհերի՝ Գուբկինի անվան Նավթի և գազի պետական համալսարանի և Չայկովսկու անվան Մոսկվայի պետական կոնսերվատորիայի համագործակցության շրջանակներում:

«Հայաստանի գաղտնիքները» նախագիծն ու Միքայել Հայրապետյանը զբաղվում են հայկական դասական երաժշտության քարոզչությամբ: Համերգին կներկայացվեն ռուսական և հայկական դասական երաժշտության հայտնի ստեղծագործություններ: