Իսպանիայի թիմային առաջնությունում «Լինեքս Մեյջիքը» բարձրացել է երկրորդ տեղը

Իսպանիայի թիմային առաջնությունում «Լինեքս Մեյջիքը» բարձրացել է երկրորդ տեղը

PanARMENIAN.Net - Իսպանիայի շախմատի թիմային առաջնության չորրորդ տուրում «Լինեքս Մեյջիքը», որտեղ հանդես են գալիս հայ գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանը և Սամվել Տեր-Սահակյանը, հաղթանակ է տարել «Էկիգոմա Կասայի» նկատմամբ:

Այս տուրում հայ շախմատիստները ոչ ոքի են խաղացել: Սարգսյանը միավորները կիսել է Անտոն Կովալյովի հետ, իսկ Տեր-Սահակյանը` Ռաներ Ռոդրիգեսի: «Լինեքս Մեյջիքը» 4:2 հաշվով հաղթել է «Էկիգոմա Կասային» և 6 միավորով բարձրացել երկրորդ տեղը:

Հաջորդ տուրում հայ շախմատիստների թիմը կխաղա «Ֆոմենտ Մարտինեսի» հետ:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---