9 նոյեմբերի 2012 - 13:19 AMT
Արյունաբանական կենտրոնում կազմակերպվել էր անվարձահատույց արյունատվության ակցիա

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը նոյեմբերի այսօր պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում կազմակերպել էին անվարձահատույց արյունատվության միջբուհական ակցիա, որին մասնակցում էին պետական և ոչ պետական բուհերի ուսանողներ։ Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնում են Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

Նշենք, որ տարեցտարի ոչ միայն ավելանում է արյուն տվող կամավոր երիտասարդների թիվը, այլև նման ակցիաները դառնում ավելի հաճախակի։