ԱՀԽ-ն հույս ունի, որ գալիք 4 տարիներին Օբաման մեծ ուշադրություն կդարձնի «Հայկական հարցերին»

ԱՀԽ-ն հույս ունի, որ գալիք 4 տարիներին Օբաման մեծ ուշադրություն կդարձնի «Հայկական հարցերին»

PanARMENIAN.Net - Ամերիկայի հայկական խորհուրդը շնորհավորական նամակ է հղել ԱՄՆ վերընտրված նախագահ Բարաք Օբամային: Նամակում ԱՀԽ անդամները հույս են հայտնել, որ նախագահության գալիք չորս տարիներին Բարաք Օբաման մեծ ուշադրություն կդարձնի ԱՄՆ հայերի համար կարևոր հարցերին:

Այդ հարցերի շարքում նամակի հեղինակներն առանձնացնում են. «Կոչ անել Ադրբեջանին վերջ դնել Հայաստանի և Ղարաբաղի դեմ ռազմական հռետորությանը և ձգտել կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը ժողովրդավարության և ինքնորոշման սկզբունքների հիման վրա:

Կոչ անել Թուրքիային բացել Հայաստանի հետ սահմանն առանց նախապայմանների և կրկին նշել, որ Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը որպես պատմական փաստ:

Սիրիայում հայերի և այլ ազգային փոքրամասնությունների անվտանգության հարցը քննարկել որպես առաջնահերթ»:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---