9 նոյեմբերի 2012 - 18:26 AMT
ԱՄՀ-ն տեսնում է համաշխարհային տնտեսության կայունացման նշաններ

Համաշխարհային տնտեսության աճը, դատելով ամեն ինչից, կայունանում է վերջին ժամանակներն ընդունված եվրագոտու պարտքային ճգնաժամի հետ պայքարի միջոցներից հետո, բայց տնտեսական ակտիվությունը թույլ է մնում, կարծում է Արժույթի միջազգային հիմնադրամը:

Հինգշաբթի օրն ընդունված զեկույցում, որը պատրաստվել է «Մեծ քսանյակի» ֆինանսների նախարարի գագաթնաժողովի համար, ԱՄՀ-ն նախազգուշացնում է, որ եվրագոտու ճգնաժամը և ԱՄՆ-ում քաղաքական փակուղու սպառնալիքն ամենամեծ ռիսկերն են համաշխարհային տնտեսության համար:

Հիմնադրամը նախազգուշացրել է, որ ԱՄՆ տնտեսությունը կարող է կրկին ռեցեսիայի ենթարկվել, եթե Կոնգրեսը չկարողանա կանխել հարկերի միաժամանակյա բարձրացումը և հաջորդ տարվա սկզբին կառավարական ծախսերի կրճատումը: