4 մայիսի 2005 - 12:35 AMT
ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿՈՂՄԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՀՐԱՁԳՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԱԽԱՁԵՌՆԵԼ
Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունում տեղեկություն չունեն սպանված ադրբեջանցի զինվորի մասին: Ինչպես PanARMENIAN.Net գործակալության թղթակցին տեղեկացրել է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության լրատվության եւ պրոպագանդայի բաժնի պետ Սենոր Հասրաթյանը, մայիսի 2-ին ադրբեջանական կողմը Տերտերի շրջանում ինքնաձիգ հրացաններից եւ հրանոթներից հերթական անգամ գնդակոծել է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի դիրքերը: Նրա խոսքերով` գնդակոծման նպատակն է եղել խարխլել ղարաբաղյան բանակի դիրքերի անվտանգությունը: «Մենք ստիպված ենք եղել պատասխան կրակ բացել, որպեսզի հանգստացնեինք թշնամուն»,- նշել է Սենոր Հասրաթյանը: Հիշեցնենք, որ նախօրերին ադրբեջանական ԶԼՄ-ները տեղեկատվություն են տարածել իբրեւ թե ղարաբաղյան կողմից կրակահերթի արդյունքում զոհված Թալեհ Գյուլհանօղլու Նուրիեւի մասին, որը ծառայելիս է եղել Տերտերի շրջանի զորամասերից մեկում: