9 նոյեմբերի 2012 - 16:59 AMT
Գևորգ Ղազարյան. Հուսով եմ, որ առաջիկա խաղերում մենք կշտկենք մեր թերությունները

Դոնեցկի «Մետալուրգի» հարձակվող Գևորգ Ղազարյանը պատմել է այն մասին, թե ինչպես է թիմն արձագանքել առաջնության վերջին խաղերին և ինչ կարելի է ակնկալել առաջիկա դերբիից «Շախտյորի» հետ Ուկրաինայի առաջնությունում, որը տեղի կունենա նոյեմբերի 11-ին:

«Վերջին երեք խաղերում մենք չենք հաղթել և վաստակել ենք ընդամենը 2 միավոր: Գտնում եմ, որ մենք շատ սխալներ ենք թույլ տվել ինչպես պաշտպանությունում, այնպես էլ հարձակման մեջ: Նման վրիպումներ չի կարելի թույլ տալ պրեմիեր լիգայում: Հուսով եմ, որ առաջիկա խաղերում մենք կշտկենք մեր թերությունները»,-ասել է Գևորգ Ղազարյանը, փոխանցում է «Մետալուրգի» պաշտոնական կայքը:

Ֆուտբոլիստը խոստովանել է, որ «Մետալուրգում» պակասում է մրցակցությունը: