9 նոյեմբերի 2012 - 17:33 AMT
Լոնդոնցի մասնագետները պնդում են, որ ստեղծել են առաջին անվտանգ պատվաստանյութը ՄԻԱՎ-ի դեմ

Անգլիացի մասնագետները պնդում են, որ ստեղծել են առաջին անվտանգ պատվաստանյութը ՄԻԱՎ-ի դեմ, հայտնում է LFpress.com-ը: Մշակումը պատկանում է դոկտոր Չիլ Կան Ենին Լոնդոնի Արևմտյան համալսարանից:

Իր հետազոտությունները նա սկսել է 20 տարի առաջ: Պատվաստանյութերը արդեն փորձարկվել են 24 կամավորների վրա, որոնք տառապում են այդ հիվանդությամբ:

Փորձարկումների երկրորդ փուլը կսկսվի հաջորդ գարնանը: Հետազոտություններին աջակցում է կորեական Sumagen Co. Ltd. ընկերությունը:

Այսօր առկա դեղորայքը, որոնց համար մոտ 6 մլրդ դոլար է հատկացվում, հիվանդությունը դարձրել է ավելի շուտ խրոնիկ, քան մահացու: Իսկ այս պատվաստանյութն առաջինը չէ, սակայն դոկտորն առաջինն է կիրառում վիրուսն ամբողջությամբ, ոչ թե հատվածաբար: