9 նոյեմբերի 2012 - 18:04 AMT
Խանտի Մանսիյսկում են հավաքվում կանանց շրջանում շախմատի աշխարհի առաջնության մասնակիցները

Խանտի Մանսիյսկում են հավաքվում կանանց շրջանում շախմատի աշխարհի առաջնության մասնակիցները: Առաջին տուրը կկայանա նոյեմբերի 11-ին, իսկ վերջին դասական պարտիան՝ նոյեմբերի 30-ին: Հայաստանը կներկայացնեն գրոսմայստերներ Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը:

Հանդիսավոր արարողության գլխավոր գաղափարը կլինի հանդիսատեսի մուտքը շախմատի խորհրդավոր աշխարհ: Բացման արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 10-ին Երևանի ժամանակով 18:00-ին: