9 նոյեմբերի 2012 - 19:38 AMT
ՏՀԶԿ-ը կանխատեսում է համաշխարհային տնտեսական բալանսի արմատական փոփոխություններ

Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը (ՏՀԶԿ), որի մեջ մտնում են աշխարհի 34 առաջատար պետություններ, կանխատեսում են համաշխարհային տնտեսական բալանսի արմատական փոփոխություն գալիք 50 տարվա ընթացքում:

Կանխատեսման համաձայն, Չինաստանը կհասնի ԱՄՆ-ին արդեն 2016-ին, իսկ առնվազն 50 տարի հետո Չինաստանը և Հնդկաստանն իրենց տնտեսական հզորությամբ միասին կգերազանցեն տարածաշրջանի զարգացած երկրներին:

Զեկույցում ասվում է, որ զարգացող երկրների շարքում համաշխարհային արտադրության բաժինը կաճի:

Նույնիսկ ամենաաղքատ երկրներում առաջիկա 50 տարիներին մեկ շնչի եկամուտը կավելանա չորս անգամ, կանխեստում է ՏՀԶԿ-ը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը: