9 նոյեմբերի 2012 - 19:44 AMT
Երուսաղեմի Հայոց Պատրիարքին կընտրեն 2013 թվականի հունվարին

Երուսաղեմի Հայոց Պատրիարքության տնօրենների ժողովն իր 38-րդ նիստի ժամանակ որոշել է 2013 թվականի հունվարի 23-ից 25-ը ընդհանուր Միաբանական ժողով գումարել` Տեր Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանի փոխարեն նոր պատրիարք ընտրելու նպատակով: Այս մասին PanARMENIAN.Net-ին հայտնում են Երուսաղեմի Հայոց Պատրիրարքարանից: