9 նոյեմբերի 2012 - 20:07 AMT
Հազարավոր բրիտանացիներ կոչ են անում պակիստանցի աշակերտուհուն առաջադրել խաղաղության Նոբելյան մրցանակի

Հազարավոր բրիտանացիներ ուրբաթ օրը դիմել են կառավարությանը՝ կոչ անելով պակիստանցի 15-ամյա աշակերտուհի Մալալա Յուսուֆզային առաջադրել խաղաղության Նոբելյան մրցանակի: Նա պայքարել է Պակիստանում աղջիկների կրթության իրավունքի համար և վիրավորվել է թալիբների կողմից:

«Մալալան խոսում է ոչ միայն իր անունից, այլ բոլոր այն աղջիկների, որոնց կրթություն ստանալու իրավունքը մերժվել է նրանց գենդերային պատկանելության հիման վրա»,- ասվում է նախաձեռնության առաջնորդ Շահիդա Շաունդհարիի խնդրագրում: