9 նոյեմբերի 2012 - 21:08 AMT
Թուլուզում 7 հոգու սպանած Մոհամմեդ Մերան կասկածվում է ֆրանսիական հետախուզության հետ կապի մեջ

Ահաբեկիչ Մոհամմեդ Մերան, ով Ֆրանսիայի հարավում սպանել է յոթ հոգու, եղել է ֆրանսիական հատուկ ծառայությունների իրազեկիչը: Ինչպես հաղորդում է Agence France-Presse-ը, այդ մասին նոյեմբերի 9-ին պատմել է մարդասպանի զոհերից մեկի հայրը:

«Մերան գտնվել է հետախուզության պաշտպանության տակ, որը նրա օգնությամբ հետևել է իսլամիստներին»,- հայտարարել է Ալբեր Շենուֆը, ում որդին սպանվել է ահաբեկչի կողմից 2012-ի մարտի 15-ին:

«Նախագահ Ֆրանսուա Օլանդը և նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզին ուղղակի վախենում են ասել ճշմարտությունը»,- ասել է մահացածի հայրը: