Իրանում երկու օրում մահապատժի է ենթարկվել 23 մարդ

Իրանում երկու օրում մահապատժի է ենթարկվել 23 մարդ

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 8-ին Իրանի Շիրազ քաղաքում մահապատժի են ենթարկվել յոթ, իսկ Մեշհեդում՝ մեկ հոգի: Շիրազում ձերբակալված 7 անձանցից ընդհանուր առմամբ առգրավվել է 148,8 կգ օփիում և ավելի քան 51 կգ հերոին:

Տեղի դատարանը մահապատժի է ենթարկել 8 բանտարկյալներին, որոնք մեղադրվում են թմրանյութերի մաքսանենգության մեջ:

5 բանտարկյալները մահապատժի են ենթարկվել Շիրազի բնակիչների աչքի առաջ, երկուսը՝ Ադիլաբադ բանտում, մեկը՝ Մեշհեդի բանտում:

Իրանի մարդու իրավունքների պաշտպանության ակտիվիստների գործակալության տարածած հաղորդագրության համաձայն, նոյեմբերի 7-ին և 8-ին Իրանում մահապատժի է ենթարկվել 23 մարդ, հաղորդում է Vesti.az-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---