Բաքուն առաջարկում է Անկարային իր զինվորներին քրդերի դեմ պայքարում, որպեսզի հետո թուրքերն օգնեն ԼՂ պատերազմո՞ւմ

Բաքուն առաջարկում է Անկարային իր զինվորներին քրդերի դեմ պայքարում, որպեսզի հետո թուրքերն օգնեն ԼՂ պատերազմո՞ւմ

PanARMENIAN.Net - Ադրբեջանի Ազգային վերածնունդի շարժում կուսակցության ղեկավար, Միլի մեջլիսի պատգամավոր Ֆարաջ Գուլիևն առաջարկել է Թուրքիային իր երկրի օօգնությունն ահաբեկիչների դեմ պայքարում:

Anadolu գործակալության թղթակցի հետ զրույցում խորհրդարանականը մեկնաբանել է թուրք-ադրբեջանական հարաբերությունները, քաղաքական և տնտեսական հանմագործակցության զարգացումը և նշել, որ ոչ միայն Թուրքիան և Ադրբեջանը, այլ նաև թուրքական աշխարհի բոլոր երկրները «պետք է ամրապնդեն միմյանց հետ կապերը՝ տնտեսական համագործակցությունից անցնելով ռազմաքաղաքական համագործակցության»:

«Ինչո՞ւ ՔԱԿ-ի դեմ չպայքարենք միասին: Ապագայում թուրք զինվորները կարող են մասնակցել Ղարաբաղի հետ պատերազմին»,- հայտարարել է կուսակցության առաջնորդը:

Այսօր եկել է Թուրքիայի և թուրքական աշխարհի այլ երկրների հետ քաղաքական, տնտեսական և ռազմական Եվրասիական դաշինք ստեղծելու ժամանակը, կարծում է պատգամավորը, հաղորդում է Aze.az-ը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---