Աֆղանստանի նախագահը և Թուրքիայի վարչապետը քննադատել են ՄԱԿ ԱԽ կառուցվածքը

Աֆղանստանի նախագահը և Թուրքիայի վարչապետը քննադատել են ՄԱԿ ԱԽ կառուցվածքը

PanARMENIAN.Net - Աֆղանստանի նախագահը և Թուրքիայի վարչապետը քննադատության են ենթարկել ՄԱԿ ԱԽ կառուցվածքը: Այս հարցի շուրջ Համիդ Քարզայը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել են իրենց կարծիքը Բալիում ընթացող Դեմոկրատական վեհաժողովում, հաղորդում է IRIB World Service-ի ռուսական ծառայությունը:

Քարզայի կարծիքով, ունենալով հինգ մշտական անդամներ, Անվտանգության խորհորդը ողջ աշխարհի ներկայացուցիչը չէ:

Թուրքիայի վարչապետն իր հերթին նշել է, որ որոշ երկրներ, ունենալով վետոյի իրավունք, խանգարում են կազմակերպության ճիշտ գործունեությանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---