
Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում շիիթների ցույցը ցրելու ժամանակ մահացել է մեկ մարդ: Ինչպես հաղորդում են արաբական հեռուստաալիքները, ոստիկանությունը փակել է բազմահազարանոց ամբոխի ճանապարհը, որն ուղորդվել է Դիրազ գյուղ, որպեսզի լսի շիիթների հոգևոր առաջնորդներից մեկի քարոզը:
Ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ: Ականատեսների վկայությամբ, մի քանի հոգի ձերբակալվել են:
Իշխանությունները դեռ ոչ մի հայտարարություն չեն կատարել այս առիթով, իսկ ընդդիմությունը պնդում է, որ Բահրեյնի 16-ամյա հպատակը մահացել է ոստիկանության հետ ընդհարման ժամանակ: