Վերջին 24 ժամում 11.000 սիրիացի լքել է երկիրը

Վերջին 24 ժամում 11.000 սիրիացի լքել է երկիրը

PanARMENIAN.Net - ՄԱԿ-ի տվյալներով վերջին 24 ժամում 11.000 սիրիացի լքել է երկիրը: Այս մասին հաղորդում է Fox News-ը` հղում կատարելով Associated Press-ին:

ՄԱԿ -ի Փախստականների գործակալության մամուլի քարտուղար Ադրիան Էդվարդսը հայտնել է, որ փախստականները հատել են թուրքական սահմանը, անցել Սանլիուրֆա մարզի տարածք:

«Մարդիկ փախչում են Սիրիայի բանակի և ապստամբների բախումներից: Նրանցից ավելի քան 70 -ը վիրավորվել է, իսկ երկուսը` մահացել», - ասել է Ադրիան Էդվարդսը:

Թուրքական անանուն պաշտոնական աղբյուրները նշում են, որ սիրիացիները հիմնականում Հարեմ քաղաքից են, որտեղ հիմա պայքար է ընթանում:

Սրանով Թուրքիայում սիրիացի փախստականների թիվը կհասնի 120.000-ի: Սահմանը հատած նոր փախստականները տեղափոխվել են փախստականների համար նախատեսված մոտակա ճամբարներ, կամ էլ մնում է թուրք բարեկամների տանը:

2011-ի մարտից սկսված քաղաքացիական պատերազմը Սիրիայում 36.000 մարդու մահվան պատճառ է դարձել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---