10 նոյեմբերի 2012 - 10:14 AMT
Մանկատան և անապահով ընտանիքների երեխաների կարիքները հոգալու համար կկազմակերպվի բարեգործական համերգ

«Օգնիր երեխաներին» հասարակական կազմակերպությունը նոյեմբերի 13-ին՝ ժամը 19-ին, Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում կազմակերպում է բարեգործական համերգ:Համերգից ստացված հասույթը կնվիրաբերվի մանկատան և անապահով ընտանիքների երեխաների առաջնային կարիքները հոգալուն:

Համերգին մասնակցում են Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, պրոֆեսոր, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ`Նորայր Դավթյան), ինչպես նաև անհատ կատարողներ: