Լույս կտեսնի Բրիջիտ Ջոնսի մասին երրորդ գիրքը

Լույս կտեսնի Բրիջիտ Ջոնսի մասին երրորդ գիրքը

PanARMENIAN.Net - Անգլիացի գրող Հելեն Ֆիլդինգը լույս կընծայի Բրիջիտ Ջոնսի մասին երրորդ գիրքը: Այդ մասին հայտնում է The Daily Telegraph-ը: Անվանումն ու սյուժեն դեռևս չեն հրապարակվում: Հայտնի է միայն, որ գործողությունը կատարվում է ժամանակակից Լոնդոնում:

Գիրքը վաճառքի կհանվի 2013թ. աշնանը: Հրատարակության իրավունքներն արդեն ձեռք է բերել Jonathan Cape հրատարակչությունը:

Ջոնսի մասին առաջին գիրքը, որը կոչվում էր «Բրիջիտ Ջոնսի օրագիրը» լույս տեսավ 1996 թվականին, շարունակությունը՝ 1999թ.: Ընդամենը վաճառվել է 15 մլն նմուշ:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---