10 նոյեմբերի 2012 - 11:54 AMT
Գվատեմալայում երկրաշարժի հետևանքով 52 մարդ է զոհվել

Վերջին տվյալներով Գվատեմալայում երկրաշարժի հետևանքով 52 մարդ է զոհվել: Եվս 200-ը վնասվածքներ է ստացել, 22-ը անհայտ կորել են:

7,4 մագնիտուդով երկրաշարժ տեղի ունեցավ Գվատեմալայում նոյեմբերի 7-ին: Առավելապես տուժել է Սան Մարկոս քաղաքը, որը գտնվում է Մեքսիկայի հետ սահմանին:

Ստորգետնյա ցնցումներ են արձանագրվել նաև Գվատեմալային սահմանակից Մեքսիկայում ու Սալվադորում, հայտնում է lenta.ru-ն: