ԱՄՆ 34 մլն դոլար կհատկացնի սիրիացի փախստականներին

ԱՄՆ 34 մլն դոլար կհատկացնի սիրիացի փախստականներին

PanARMENIAN.Net - ԱՄՆ 34 մլն դոլար կհատկացնի սիրիացի փախստականներին: Մարտական գործողություններից փախած սիրիացիներին աջակցելու համար ԱՄՆ հատկացված ընդհանուր գումարը հասնում է 165 մլն դոլարի:

Պետդեպարտամենտի հայտարարության մեջ ասվում է, որ հումանիտար օգնության նոր խմբաքանակը նախատեսված է տաք հագուստի և վերմակների համար ձմռան շեմին:

Ըստ ՄԱԿ տվյալների, մոտ 11 հազար փախստական է լքել Սիրիան մեկ օրում, մեծ մասն անցել է Թուրքիա: Ընդհանուր առմամբ փախստականների քանակը հասնում է 400 հազարի, հայտնում է «Ռոսբալտ» գործակալությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---