Ինչպես են ադրբեջանցի ահաբեկիչները կռվում Սիրիայում

Ինչպես են ադրբեջանցի ահաբեկիչները կռվում Սիրիայում

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 19-ին «Ազատություն» ռադիոկայանը սիրիական «Սանա» գործակալության վրա հղումով հայտնեց, որ զինյալ ահաբեկչական խմբավորման ոչնչացման արդյունքում սպանվել է նաև Ադրբեջանի քաղաքացի Հասին Կազլին: Քննությունը պարզել է, որ Կազլին ներթափանցել է Սիրիայի տարածք ավազակային կազմավորման կազմում թուրք-սիրիական սահմանով: Այն մասին, որ Ադրբեջանն աջակցում է Սիրիայի հակակառավարական ուժերին, հայտնի էր դեռ Կազլիի մահից առաջ: Հոկտեմբերին, Իրանի «արաննյուզ.իռ» կայքը հայտնեց, որ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանը սիրիացի ապստամբներին 500 հազար եվրո է տրամադրել:

Ներսիրիական հակամարտության գրեթե հենց սկզբից Ադրբեջանը Թուրքիայի հետ միասին ակտիվ մասնակցել է Ասադի ռեժիմի հակառակորդների աջակցության գործին: Այդպես, ադրբեջանական ու թուրքական հատուկ ծառայությունները սիրիական Իդլիբ գավառը վերածեցին զինյալ ընդդիմադիրների հենակետերից մեկին: Հայտնի է նաև, որ գրոհայիններն Ադրբեջանից նախնական պատրաստություն են անցնում Հաթայ քաղաքում, որ թուրք-սիրիական սահմանին է գտնվում: Մեծաքանակ ադրբեջանցի գրոհայիններ կան թուրքական «Ապայդին» ճամբարում, որտեղ արագացված տեմպերով ահաբեկչական խմբեր են պատրաստվում, հայտնում է Voskanapat.info-ն:

Օգոստոսի վերջում Սիրիայի նախագահ Ասադը մեղադրեց Թուրքիային անկարգությունների հրահրման մեջ, հայտարարելով, որ «Թուրքիան անմիջական պատասխանատվություն է կրում Սիրիայում արյունահեղության համար»: Իսկ նոյեմբերի 9-ին Russia Today-ին տված հարցազրույցում Ասադն ուղղակիորեն մեղադրեց Թուրքիայի վարչապետին ավազակային կազմավորումներին աննախադեպ աջակցության մեջ: «Էրդողանը կարծում է, որ եթե «Մահմեդական եղբայրները» վերցնեն իշխանությունը տարածաշրջանում, հատկապես Սիրիայում, նա կկարողանա երաշխավորել իր քաղաքական ապագան: Նա մտածում է, որ ինքը Օսմանյան կայսրության նոր սուլթանն է ու կարող է վերահսկել ողջ տարածաշրջանը: Հոգու խորքում Էրդողանը վստահ է, որ ինքը խալիֆ է»,-ասել է Սիրիայի նախագահը: Մինչդեռ, Էրդողանն ինքն ակտիվորեն ներգրավում է Սիրիայի դեմ պայքարում Ադրբեջանի, Պակիստանի, Սաուդյան Արաբիայի, Քուվեյթի, Եմենի, Աֆղանստանի, Ուզբեկստանի քաղաքացիներին: Այդպես իրանական «ՖԱՐՍ» կայքը նշում է, որ Թուրքիայի հետախուզական կազմակերպությունը սեպտեմբերի 10-ին Turkish Airlines ինքնաթիռով Պակիստանի Վազիրիստանից Ստամբուլ է տեղափոխել «Ալ Քայիդայի» և «Թալիբանի» 93 անդամների, հետո նրանց տեղափոխելով Սիրիայի հետ սահմանակից Հաթայ քաղաքը:

Սիրիայի դեմ Թուրքիայի պատերազմին ակտիվորեն մասնակցում են Ադրբեջանից եկած ահաբեկիչները, որոնց գորոծղությունները պետական հավանությայն են արժանանում: Սիրիայում, ոչ առանց հիմքերի, գտնում են, որ Բաքվի հատկացված գումարները ծախսվում են ադրբեջանցի գրոհայինների կարիքների համար:

Նոյեմբերի 9-ին «արաննյուզ.իռ» կայքը հայտնեց, Սիրիայի պետական հեռուստատեսության վրա հղումով, որ կառավարական զորքերի ահաբեկիչների դեմ գործողությունների արդյունքում Սիրիայում զոհվել է Ադրբեջանի քաղաքացի Իսլամովը: Ասվում էր նաև, որ բանդան կազմված էր հիմնականում Սաուդյան Արաբիայի ու Ադրբեջանի քաղաքացիներից, ենթադրվում է, որ ոչնչացված ահաբեկիչների թվում էլի կան Ադրբեջանի բնակիչներ:

Ավելի ուշ, ճշտվեց, որ 1975թ. ծնված Իսլամով Զաուրից բացի, գրում է Voskanapat.info-ն, հաջողվեց հայտնաբերել Սիրիայում ոչնչացված ևս երեք ադրբեջանցի գրոհայինների լուսանկարներ՝ խնդրելով թույլ հոգեկերտվածքով մարդկանց չդիտել դրանք: Միաժամանակ, կայքը հույս է հայտնում, որ ոչնչացված ահաբեկիչների հարազատները, ճանաչելով իրենց մերձավորներին այդ լուսանկարներում, կպահանջեն նրանց սպանդի ուղարկած Ադրբեջանի կառավարությունից ապահովել նրանց դիակների վերադարձը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---