10 նոյեմբերի 2012 - 13:44 AMT
Իրաքը չեղյալ է հայտարարել 4,2 մլրդ դոլարի զենքի գնման գործարքը Ռուսաստանի հետ

Իրաքի իշխանությունները չեղյալ են հայտարարել 4,2 մլրդ դոլարի զենքի գնման գործարքը Ռուսաստանի հետ, հայտնում է «ԱՖՊ» գործակալությունը՝ Իրաքի կառավարության ներկայացուցիչ Ալի Մուսավիի վրա հղումով:

Ըստ գործակալության, Բաղդադը կասկածներ ունի, որ ռուսական կողմից կոռուպցիա կա: Մուսավին չի ճշտել, թե հատկապես որ ուղղությամբ է ընթանում քննությունը և երբ կսկսվեն Մոսկվայի հետ նոր բանակցությունները, հայտնում է «Ինտերֆաքսը«»: