Ահարոն Ադիբեկյան. Ընտրողների 20 տոկոսը դեռ կողմնորոշված չէ

Ահարոն Ադիբեկյան. Ընտրողների 20 տոկոսը դեռ կողմնորոշված չէ

PanARMENIAN.Net - Գալիք նախագահական ընտրությունների հարցում ընտրողների 20 տոկոսը դեռ կողմնորոշված չէ, իսկ այդ թիվը, ըստ «Սոցիոմետր» սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանի, բավականին լուրջ ցուցանիշ է: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա ասաց, որ ընտրողները փնտրում են հոգատար թեկնածուի: Իսկ այդ կերպարի մեջ, սոցիոլոգի խոսքով, մտել էր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը և եթե նա որոշակի քայլեր ձեռնարկեր, ապա նրան կարելի էր Մովսեսի նման մեկը համարել, ով ցույց կտար ճանապարհը: «Բայց նա ընդամենը խոստում է տալիս. երբ որ ես դառնամ նախագահ, այն ժամանակ կստանաք:Մեզ մոտ բնակչության 40 տոկոսը առաջին հերթին ձայնը տալիս է բարեհամբույր թեկնածուին, մեր ընտրողների մի մասն էլ պահպանողական է՝ նրանք, ովքեր ունեն բիզնես, լավ աշխատանք, երեխան սովորում է, բանակում ծառայել է և այլն, դեմ են քաղաքական փոփոխություններին»,- նկատեց Ահարոն Ադիբեկյանը: Նա նշեց, որ ընտրությունների ելքը որոշվում է այն մարդկանց ձայների հաշվին, ովքեր տատանվում են և սոցիալապես ապահով չեն: «Դժբախտաբար, նրանց սոցիալական բողոքի ձայնը մեծ չէ»,- ասաց նա:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---