10 նոյեմբերի 2012 - 14:23 AMT
Էդուարդ Շարմազանով. Ադրբեջանի պահվածքն օրեցօր լկտիանում է

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն արձագանքել է նախօրեին Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական հարցերի բաժնի ղեկավար Ալի Հասանովի արած հայտարարությանը, թե Ադրբեջանը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում կուժեղացնի ճնշումը ԵԱՀԿ ՄԽ բոլոր համանախագների, այդ թվում` ԱՄՆ-ի վրա: Էդուարդ Շարմազանովի տարածած հայտարարության մեջ ասվում է. «Այս հայտարարությունը ևս մեկ անգամ ի ցույց է դնում Ադրբեջանի ղեկավարության օրեցօր լկտիացող պահվածքը: Արցախից արևելք ընկած երկրի ավտորիտար իշխանություններն այն աստիճան են գլխապտույտի մեջ ընկել Բաքվի նավթադոլարներից, որ իրենց իրավունք են վերապահում վերջնագրեր ներկայացնել ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրներին»: