10 նոյեմբերի 2012 - 17:13 AMT
MIGnews.com. Քաթարը և ԱՄԷ-ն խնդրում են Պենտագոնին տեղադրել ամերիկյան ՀՀՊ տարրեր

Պենտագոնը հաղորդում է, որ Քաթարը և ԱՄԷ-ն խնդրում են տեղակայել ամերիկյան հակահրթիռային պաշտպանության տարրեր 7,6 մլրդ դոլար ընդհանուր արժողությամբ:

Քաթարը խնդրել է Terminal High Altitude Area Defense (THAAD) երկու մարտկոցների առաքում, 12 հակահրթիռային գործարկման համալիրներ, ինչպես նաև ժամանակակից ռադարային համակարգեր:

ԱՄԷ-ն խնդրել է THAAD 48 հրթիռներ և 9 հթիռային գործարկման սարքեր:

Պենտագոնը հավանություն է տվել գործարքին, հայտարարելով, որ ՀՀՊ տեղակայումը կնվազեցնի Քաթարի և ԱՄԷ-ի կախվածությունն ամերիկյան զինված ուժերից, հաղորդում է MIGnews-ը: